Փաշինյանի նախագծի տակ ստորագրել է երեք պատգամավոր


12:37 , 1 դեկտեմբեր, 2014

Փաշինյանի նախագծի տակ ստորագրել է երեք պատգամավորYerkir.am-ը գրում է․

Այսօր ԱԺ նիստից առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր երախտագիտությունը հայտնեց Բոլիվիայի խորհրդարանին, երկրի ղեկավարությանն ու ժողովրդին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:   Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը հանդես է եկել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու` ԱԺ որոշման նախագծով, որպեսզի այդ հարցը արտահերթ կարգով քննարկվի: Նա նշեց, որ արդեն վերցրել է ձևաթուղթը, եւ անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն:   «Այս ձևաթղթի տակ կա երեք պատգամավորի ստորագրություն: Ուզում եմ տեղյակ պահել բոլոր այն պատգամավորներին, որոնց չեմ հասցրել ներկայացնել որոշման նախագիծը` մինչև ժամը 13-ը, այն պատգամավորները, ովքեր պաշտպանում են այդ գաղափարը, կոչ եմ անում միանալ նախաձեռնությանը: Ուզում եմ ասել, որ որոշման նախագիծը սպառիչ չեմ համարում, պատրաստ եմ քննարկել բովանդակային առաջարկներ»,- հայտարարեց նա: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ