Գյումրիում վթարի տուժածներից մեկի հարազատները բողոքում են, որ ֆինանսական օգնություն չի տրամադրվում


11:38 , 1 դեկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Գյումրի-Երևան ավտոճանապարհին գրանցվածողբերգական ավտովթարից տուժած Սամվել Հակոբյանի հարազատները Tert.am-ի հետ զրույցում ասացին, որ Գյումրու քաղաքապետարանը, պատճառաբանելով, թե Սամվել Հակոբյանը թեթև վնասվածքներ է ստացել, նրան գումար չեն տրամադրում:

Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ պետք է ֆինանսական աջակցություն տրամադրվեր Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի արդյունքում զոհված 7 քաղաքացիների ընտանիքներին՝ մոտ մեկական միլիոն դրամի չափով: Իսկ տուժած 7 ուղևորներին արդեն մարզպետարանը ու քաղաքապետարանը խոստացել էին որոշ ֆինանսական օգնություն տրամադրել, ինչպես նաև՝ հոգալ բուժման մեջ ծախսերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ