Կյանքի 15 դաս մայրիկի կողմից


16:46 , 1 դեկտեմբեր, 2014

Աշխարհում չկա մի այնպիսի մարդ, ով մեզ ավելի լավ կհասկանար, քան մեր մայրիկը։ Անգամ նրա բարկության խոսքերում մեծ իմաստություն կա։ Մայրիկի այս դասերը դժվար է մոռանալ, մանավանդ եթե  օժտված ես հումորի զգացումով։

1. Մայրս ինձ սովորեցրել է հավատալ Աստծուն.

Աղոթիր, որ այս լաքաներն անցնեն, թե չէ բանդ բուրդ է։

2. Մայրս ինձ սովորեցրել է համարձակորեն դիմագրավել ապագայի մարտահրավերներին.

Սպասի՛ր, ես քեզ հետ տանը կխոսեմ։

3. Մայրս ինձ սովորեցրել է տրամաբանել.

Էլ ի՞նչ ինչու։ Որովհետև ես այդպես ասացի։ Վերջ։ Խոսակցությունն ավարտված է։

4. Մայրս ինձ սովորեցրել է մտածել հետևանքների մասին.

Մի՛ կախվիր։ Հեսա պատուհանից դուրս կընկնես, էլ քեզ ոչ մի տեղ չեմ տանի հետս։

5. Մայրս ինձ բացատրել է պատճառահետևանքային կապերը.

Եթե շարունակես լացել, ծեծ կուտես։

6. Մայրս ինձ սովորեցրել է իրագործել անհնարինը.

Բերանդ փակիր ու ապուրդ կեր։

7. Մայրս ինձ համբերատար ու դիմացկուն անձ է մեծացրել.

Սեղանի մոտից վեր չես կենա, մինչև ամբողջը չուտես։  

8. Մայրս ինձ սովորեցրել է հարգել ուրիշի աշխատանքը.

Եթե դուք պատրաստվում եք կռվել, ապա դու՛րս եկեք տնից. ես հենց նոր եմ հատակը մաքրել։

9. Մայրս ինձ սովորեցրել է ճկուն լինել.

Նայիր, թե հետևից շորերդ ոնց ես կեղտոտել։

10. Մայրս բացատրել է ինձ մեծ մարդ դառնալու ամենակարճ ուղին.

Եթե նորմալ չսնվես, երբեք չես մեծանա։

11. Մայրս սովորեցրել է ինձ օբյեկտիվորեն գնահատել ինքս ինձ.

Ինչու՞ չես կարող։ Դու հո հարևան Աշոտիկի պես դեբիլ չես, որ չկարողանաս։  

12. Մայրս ինձ բացատրել է ժառանգաբանության հիմունքները.

Լրիվ հորդ ես քաշել։

13. Մայրս ինձ սովորեցրել է չնախանձել ու գնահատել իսկական հարստությունը.

Աշխարհում միլիոնավոր աղքատ երեխաներ կան, ովքեր քո ծնողների պես հրաշալի ծնողներ չունեն։

14. Մայրս ինձ պատմել է չափից շատ ստելու բացասական հետևանքների և չափավոր ստի անվնասության մասին.

Որ շատ սուտ խոսես, քիթդ կերկարի։

15. ...Ավելացրու քո մայրիկի բրենդային արտահայտությունը մեկնաբանությունների բաժնում։