ժողովրդի սննդակարգն օրեցօր էլ ավելի սահմանափակ ու աղքատիկ է դառնում


11:37 , 1 դեկտեմբեր, 2014

Այսօր առավոտյան մտնում եմ խանութ, որպեսզի, ինչպես միշտ, պանրիկ գնեմ: 
«250 է, չէ՞», - հարցնում եմ վաճառողուհուն:
«Այսօր դեռ այո՛, բայց վաղվանից ամեն ինչ թանկանալու է: Թե էս խեղճ ժողովուրդն ինչով է սնվելու, Աստված գիտի», - վրդովված ասում է վաճառողուհին:

Եվ այսպես անվերջ: Իշխանություններն` ի դեմս երկրի նախագահի աթոռը զբաղեցրած անձի, ամեն ինչ անում են, որ գործարարներից վերջին կաթիլները քամեն ու սեփական գրպանները լցնեն, իսկ ժողովրդի սննդակարգը, որն առանց այդ էլ բավականին համեստ էր, օրեցօր է՛լ ավելի սահմանափակ ու աղքատիկ է դառնում: