11:30 , 1 դեկտեմբեր, 2014
Armlur.am-ը գրում է․
Դեկտեմբերի 1-ին կկայանա Լուսինե Աղաբեկյանի նոր տեսահոլովակի պրեմիերան, այն նկարահանվել է «Հիմա» երգի հիման վրա: Armlur.am-ի հետ զրույցում վերջերս արդեն Լուսի բեմական անվամբ հանդես եկող երգչուհին տեղեկացրեց, որ բավական երկար ժամանակ է պահանջվել իրենից՝ այս գործը գլուխ բերելու համար. «Այն երեք տարի էր՝ նկարահանվում էր, տեսահոլովակը դիտելուց հետո հանդիսատեսի համար պարզ կդառնա՝ թե ինչու այդքան երկար տեւեցին աշխատանքները»,-մեկնաբանեց Լուսինեն: Ի դեպ, նա ունի եւս երկու նոր երգ, որոնց երաժշտության հեղինակը ինքն է: Երգչուհին արդեն մտածում է դրանց հիման վրա տեսահոլովակներ նկարահանելու մասին: Մեր այն դիտարկմանը, որ վերջին շրջանում Լուսինեն համարձակ կերպով դիմում է ոճային փոփոխությունների, վերջինս պատասխանեց. «Այո, ամուսինս ինձ շատ է փոխել այդ առումով, չեմ վախենում հետաքրքիր կերպարներով ներկայանալուց»: Լուսինեի խոսքով՝ արդեն հինգ տարի է՝ ինքն Ամանորը նշում է բեմի վրա. «Ինչպես միշտ ես այդ օրը Հանարապետության հրապարակի բեմի վրա եմ լինում, կոլեկտիվի հետ շատ լավ է անցնում ժամանակը»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ