12:03 , 1 դեկտեմբեր, 2014
Արվեստագետ Սոնյա Հինրիչսենն ու նրան օգնող մոտ 60 կամավորներ Կոլորադոյում՝ Կատամաունթ լճի սառած մակերեսին` ձյան վրա, գեղեցիկ նախշազարդումներ են արել։ Արվեստագետը նշել է.
Ինձ համար կարևոր է, որ ինձ օգնելու ընթացքում մասնակիցները զգան ու ապրեն բնության մասնիկները։ Հուսով եմ, որ բարձրից արված լուսանկարները, որոնք արվել են աշխատանքները ստեղծելուց անմիջապես հետո, ցույց կտան, թե ինչպես են բնապատկերները փոխարկվել նախշերի համակարգերից բաղկացած արվեստի գործերի։ Սա փոխում է բնապատկերների մասին մեր պատկերացումները, շեշտում բնական միջավայրի գեղեցկությունն ու կախարդանքը և ոգեշնչում։ Կարծում եմ՝ սա չափազանց կարևոր է հատկապես այժմ, երբ ժամանակակից հասարակությունն այսքան կտրված է դառնում բնությունից։







