09:20 , 1 դեկտեմբեր, 2014
Galatv.am-ը գրում է․
Մինչեւ նոր տարի դեռ կա մի քիչ ժամանակ, եւ դա բավական է ազատվել այն ամենից, ինչն անհրաժեշտ չէ եւ ձգում է մեզ ներքեւ:
Մտածե՞լ եք երբեւէ՝ ինչքան սթրեսային պահեր են լինում մեր կյանքում: Զգու՞մ եք կյանքի հանգամանքների բեռը, թե ինչպես է այն անդրադառնում ձեր հուզական վիճակի վրա: Էմոցիոնալ կայունությունը եւ երջանկությունը սկսվում են այն ժամանակ, երբ դուք ազատվում եք բոլոր անհանգստություններից եւ սթրեսից: Որոշ մարդկանց համար դա վատ հակումներից ու ընկճախտից ձերբազատվելն է, մյուսների համար՝ աշխատատեղի որոնումն է, իր սրտի թելադրանքով: Այս ճանապարհին դուք պետք է շատ բաներ թողնեք՝ ձեր իսկական «եսը» գտնելու համար:
Ահա այն բաների ցանկը, որոնցից դուք պետք է ազատվեք, որպեսզի զգաք իրական երջանկությունը:

1. Ազատվեք բոլոր այն մտքերից, որոնք ստիպում են ձեզ անօգնական եւ տկար զգալ:
2. Ազատվեք մեղքի զգացումից:

3. Ազատվեք անհայտի հանդեպ վախից: Արեք առաջին փոքրիկ քայլը եւ դուք կտեսնեք, թե ինչպես է նոր ճանապարհը բացվում ձեր առջեւ:
4. Ազատվեք վատ ապրումներից. դա նույնն է, ինչ դուք խնդրեք մի բան, որը չեք ուզում:
5. Դադարեք մեղադրել բոլորին. պատասխանատու եղեք ձեր կյանքի համար: Եթե ինչ-որ բան ձեր դուրը չի գալիս, դուք ունեք ընտրության հնարավորություն:
6. Ազատվեք «ճշտի ու սխալի» մասին համոզմունքներից: Վայելեք կյանքի ներդաշնակությունն ու բազմազանությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ