Հայաստանում դեռևս կա և՛ վախի, և՛ խարանի խնդիրը. դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է


08:50 , 1 դեկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: 1988 թվականից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1906 դեպք՝ ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 238-ը՝ 2013 թվականի ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: 

Այս տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը: 

ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 1315 մարդ (69%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 591 դեպք (31%): ՄԻԱՎ վարակի 38 դեպք (2%) է արձանագրվել երեխաների մոտ:

Ըստ հրապարակված տվյալների՝ ՄԻԱՎ-ով վարակվածների 53%-ը ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում:

Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (63%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (28%): Դրանցից բացի, արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ