Մեծ Բրիտանիայում տղաների ամենատարծված անունը Մուհամեդն է


08:30 , 1 դեկտեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Մեծ Բրիտանիայում նորածին տղաների ամենատարածված անունը Մուհամեդն է, գրում է The Daily Mail-ը՝ հղում անելով հղիների համար նախատեսված աշխարհում ամենախոշոր Babycentre կայքին։

Այս տարվա ընթացքում այդ անունը կարողացել է բարձրանալ վերև 27 կետով և հայտնվել առաջատար դիրքերում՝ ետևում թողնելով երկրի համար ավանդական անունները՝ Օլիվեր, Ջեք, Նոյ, Հարի, Չառլի և Ջեյմս։

«Մուհամեդ ավանդաբար անվանում են առաջնեկին արաբական ընտանիքներում։ Մուսուլմանական անունների աճը վկայում է Մեծ Բրիտանիայի մշակութային բազմազանության զարգացման մասին»,- նշել է կայքի գլխավոր խմբագիր Սառա Ռեդշոուն։
Տարածված են նաև Օմար, Ալի և Իբրահիմ մուսուլմանական անունները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ