Պլաստիկ վիրահատություններ կատարող դեռահասների թիվը կտրուկ աճել է՝ հանուն հաջող սելֆիների


08:22 , 1 դեկտեմբեր, 2014

14437303498_b6ce5fde86_z-11in.am-ը գրում է․

Ամերիկացի վիրաբույժները նշում են, որ արտաքինը փոխել ցանկացող մարդկանց թիվը աննախադեպ աճում է: Պլաստիկ վիրահատությունների նման ժողովրդականությունը նրանք կապում են նորաձև դարձած սելֆիների հետ: Այս մասին հայտնում է Business Insider-ը:

Դեմքի պլաստիկ և վերակառուցողական վիրաբուժության ամերիկյան ակադեմիայի անցկացրած հարցման տվյալներով՝ պլաստիկ վիրաբույժների ծառայությունների պահանջարկը վերջին 1.5 տարում աճել է 25 տոկոսով:

Արտաքինի որևէ թերություն վիրաբույժի հետ քննարկելիս նրանք ցուցադրում են սելֆին: