«Թող Աստված մեզ բոլորիս պահապան լինի». Գագիկ Շամշյանը դուրս է գրվել հիվանդանոցից


08:10 , 1 դեկտեմբեր, 2014

«Այսօր ես դուրս եմ գրվել հիվանդանոցից: Շնորհակալ եմ բոլորից, ովքեր անկեղծորեն մտահոգված էին իմ հետ պատահածով: Շնորհակալ եմ «Նաիրի» բժշկական կենտրոնի աշխատակազմի հոգատարությամբ, որոնք օր ու գիշեր զբաղված էին ինձանով: Շնորհակալ եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարար Հարություն Քուշքյանից, որը հեռավոր ԱՄՆ-ից հետեւում էր իմ առողջական խնդիրներին: Ես ձեզ բոլորիդ սիրում եմ եւ վստահեցնում, որ յուրաքանչյուրդ տեղ ունեք իմ սրտում:

Թող Աստված մեզ բոլորիս պահապան լինի»: