Ուրուգվայի նախագահ է ընտրվել Տաբարե Վասկեսը


07:45 , 1 դեկտեմբեր, 2014

1in.am–ը գրում է.

410829_174823_1

Ուրուգվայի աջ կենտրոնամետ «Ազգային կուսակցության» թեկնածու Լուիս Լակալյե Պոուն նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ճանաչել է պարտությունը: Այս մասին հայտնում է BBC-ն:

Նախնական արդյունքներով՝ իշխող աջ կոալիցիայի թեկնածու Տաբարե Վասկեսը, ով 2005-2010թթ. արդեն զբաղեցրել է պետության ղեկավարի պաշտոնը, զգալի առավելություն ունի մրցակցի նկատմամբ: Քվեաթերթիկների 86 տոկոսի հաշվարկման արդյունքում նա հավաքել է 55.7 տոկոս ձայն:

«Ես զանգահարել եմ դոկտոր Տաբարե Վասկեսին և ասել, որ նա ազնիվ հաղթանակ է տարել, շնորհավորել նրան և մաղթել ամենայն հաջողություն»,- ասել է Պոուն:

Նախագահական ընտրությունների առաջին փուլում Վասկեսը հավաքել է 47.8 տոկոս ձայն, իսկ Պոուն՝ մոտ 31 տոկոս: