03:55 , 1 դեկտեմբեր, 20141in.am–ը գրում է.
Ֆինլանդիայում միասեռ ամուսնությունների օրինականցվելուց հետո եկեղեցուց հեռացել է մոտ 8000 մարդ: Այս մասին հաղորդում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով ֆիննական Yle պարբերականը:
Շուրջ 7800 մարդ հատուկ սերվերի միջոցով դիմում է ներկայացրել՝ պետական եկեղեցական ծառայությունից հրաժարվելու համար: Առաջին հերթին դա նշանակում է, որ նրանք չեն վճարի եկեղեցական հարկ:
Եկեղեցուց հեռանալու դիմումներում մարդիկ հիմնականում անհամաձայնություն են հայտնում Մյակինեն արքեպիսկոպոսի մեկնաբանությունների հետ, ով աջակցել է «չեզոք ամուսնություններին»:
Ֆինլանդիայի խոհրդարանը միասեռ ամուսնությունների օրինականացման նախագիծը հաստատել է հինգշաբթի: