02:50 , 1 դեկտեմբեր, 2014
Մի տեսանյութ է տարածվել, որտեղ 21 տարեկան մի աղջնակի հարցնում են՝ ինչու՞ ես դարձել կոմունիստ, նա էլ, թե պապիկիս խնդրանքով, ու ինչ-որ հարցեր են տալիս, որին նա չի կարողանում պատասխանել կամ էլ ուղղակի ինչ-որ պատասխաններ է տալիս: Դե համացանցը նոր զոհ է գտել ու սկսել են չարախնդալ նրան ու ինչ-որ անձնական վիրավորանքների են անցել: Հա, նա քաղաքականության հետ կապ չունի ու պապաիկի գաղափարների հետևից հասել է այդտեղ, այո, նա երիտասարդ աղջիկ է, ով երազող է ու իր աշխարհում երազում է, որ կարող է մի բան անել, այո, նա չգիտի՝ ինչ է կոմունիզմը, դա երևում է նրա բառերից, երբ ասում է. «Դե որ ասում են՝ այն ժամանակ լավ է եղել»: Հիմա ես չարախնդողներին մի քանի հարց ունեմ: Ի՞նչ իրավունքով եք կոտրում մարդու երազանքները: Ի՞նչ իրավունքով եք վիրավորում: Իսկ դուք գիտե՞ք՝ ինչ է «ժողովրդավարությունը»: Խոսքի ազատությունն էլ շատերը վերածել են խոսքի անբարոյականության ու դրանով իսկ իրենց լավ են զգում: «Ժողովրդավար» մարդիկ, ովքեր Չե Գևարային կումիր են դարձրել, բայց չգիտեն, որ նա կոմունիզմ գաղափարի կրողն էր, և պայքարում են լիբերալ գաղափարների համար: