Գերմանիայում 16,5 հազար մարդ է տարհանվել՝ պատերազմական ժամանակների ռումբի պատճառով


01:50 , 1 դեկտեմբեր, 2014

Lurer.com–ը գրում է.

Գերմանական Դորտմունդ քաղաքում մոտ 16,5 հազար մարդ է տարհանվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ռումբի պատճառով: Այս մասին գրել է Kolnische Rundschau-ն:

Ռումբը հայտնաբերվել է տեղի գործարանի տարածքում շինարարների կողմից:

Գտածոն կշռում է 1,5 տոննա: 

Նշվում է, որ սա թվով չորրորդ ռումբն է, որը հայտնաբերվել է Դորտմունդում: