6 սովորություն, որոնց օգնությամբ հնարավոր է միգրենից խուսափել


12:47 , 1 դեկտեմբեր, 2014

Միգրենի ախտանշանները նվազագույնի հասցնելու համար կարելի է մի շարք կենցաղային սովորությունների օգնությանը դիմել։

Ստորև դրանցից մի քանիսն եմ ներկայացնում.

Կարճատև ընդմիջումներով սնվեք

Երկար ընդմիջումներով սնվելու պարագայում արյան մեջ շաքարի բաղադրության աճ կարող է առաջանալ, ինչը միգրենին հատուկ ախտանշանների խթանման է հանգեցնում: Այնպես որ, ձեռքի տակ մշտապես սննդամթերքի առողջարար տեսակներ՝ ընդեղեն, օրգանական չիր կամ հումուսի պարունակությամբ բանջարեղեն պահեք՝ օրգանիզմի ուժասպառությունից խուսափելու համար: Անհրաժեշտ է նաև բավարար քանակությամբ ջուր ընդունել. այս միջոցն էլ ջրազրկումից խուսափելու հնարավորություն կընձեռի:

Սննդային հավելումներ ընդունեք

Հետազոտությամբ պարզվել է, որ B2 վիտամինի, մագնեզիումի և կոնէնզիմ Q10-ի (CoQ10) բաղադրությամբ հարուստ սննդային հավելումները և որոշ խոտաբույսեր (Pyréthrum, Petasítes) միգրենի դեմ կանխարգելիչ պայքարի ներուժ ունեն: Միայն թե հիշեք, որ հղիության ընթացքում կամ երեխային կրծքով կերակրելիս հարկավոր է սննդային հավելումների շուրջ նախ և առաջ բժշկի հետ խորհրդակցել:

Թեթև ֆիզիկական վարժություններ կատարեք

Շվեդ գիտնականները պարզել են, որ կենցաղային պայմաններում թեթև ֆիզիկական վարժություններով զբաղվող մարդկանց մոտ, սովորության մեկնարկից երեք ամիս անց, միգրենին հատուկ անհամեմատ քիչ ախտանշաններ են նկատվում: Միայն թե հիշեք, որ վարժությունների ծանրության մակարդակը հարկավոր է աստիճանաբար բարձրացնել. միանգամից ծանր վարժություններ նախաձեռնելով՝ կարող եք հակառակ էֆեկտը ստանալ:

Մի փոքր ձանձրալի եղեք

Գաղտնիք չէ, որ սթրեսը կարող է միգրենի առաջացում խթանել, սակայն երևույթի պատճառն ինքնին սթրեսը չէ: Նյու-Յորքում գործող Montefiore գլխացավի կենտրոնի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքների համաձայն՝ լարվածությունը թուլացնելու փորձերը կարող են առավել զգալի բացասական ազդեցություն ապահովել: Կորտիզոլի բարձր մակարդակը ցավը մեղմելու հատկությամբ է աչքի ընկնում, այնպես որ հորմոնի բաղադրության անկման դեպքում միգրենին հատուկ ախտանշաններն առավել բարձր հավանականությամբ կարող են գլուխ բարձրացնել: Այնպես որ, եթե պատրաստ չեք բոլոր դեպքերում խուսափել սթրեսից, գոնե կորտիզոլի բաղադրության տատանումներից զերծ մնացեք:

Հակաբեղմնավորիչներից հրաժարվեք

Էստրոգեն պարունակող դեղամիջոցները կամ հորմոնալ փոխարինողական թերապիան կարող են հորմոնային տատանումներ առաջացնել, ինչը միգրենին հատուկ ախտանշանների արտահայտման կամ վատթարացման նախապայմաններից մեկն է հանդիսանում:

Ավելի հաճախ սեքսով զբաղվեք

2013թ.-ին գերմանացի փորձագետների նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքների համաձայն, սեքսը, սթրեսից առաջացած լարվածությունը թուլացնելուց բացի, նայի միգրենի ախտանշանները մեղմելու ներուժ ունի: Երևույթի պատճառը սեռական հարաբերության ընթացքում արտազատվող էնդորֆինների բարձր մակարդակն է: Ընդ որում, լավագույն արդյունքը օրգազմի հասնելու դեպքում կարող եք ապահովել: Միայն թե ինքներդ ձեզ վրա շատ մեծ ճնշում չգործադրեք՝ հեշտանքի հասնելու համար: