Կազմվել է ձմռանն անհրաժեշտ վիտամինների հիմնական աղբյուրների ցուցակը


09:10 , 1 դեկտեմբեր, 2014

Բրիտանացի բժիշկները կազմել են ձմռանն անհրաժեշտ վիտամինների աղբյուրների ցուցակը: Սննդակարգի սեզոնային վերանայումը կօգնի փոխհատուցել պակասն ու պահպանել լավ զգացողությունը: Ձմռանը պետք է հաճախ օգտագործել կաղամբ, որը հարուստ է C, K, B վիտամիններով և անհրաժեշտ միկրո- ու մակրոտարրերով:

Կաթն ու քացախաթթուն կարգավորում են մարսողությունն ու նյութափոխանակությունը։

Ձմռանն անհրաժեշտ է D վիտամինով հարուստ մթերք՝ ձու, ձուկ ու ձկնկիթ, հավի ու խոզի լյարդ, կարագ, կաթ ու կիսաթթու մթերքներ:

Ամռանը սառցարանում պահվող հատապտուղներն ավելի օգտակար են, քան քաղցր մուրաբաներն ու պահածոյացված կոմպոտները: Իսկ ահա C և PP վիտամիններով հարուստ լոռամիրգն առավել օգտակար է թարմ կամ չորացված վիճակում:

Սննդակարգից պետք չէ բացառել կանաչին: Չոր սամիթը, մաղադանոսը պահպանում են նույն օգտակար հատկությունները: Բանջարեղենն ու միրգը նույնպես վիտամիններով հարուստ են: Նկուղում պահվող գազարը, ճակնդեղը, սոխը նույնքան օգտակար են, որքան ջերմոցի վարունգն ու լոլիկը: Ընթրիքի ժամանակ լավագույնն են խնձորն ու ցիտրուսային մրգերը: