00:25 , 30 նոյեմբեր, 2014Esem.am-ը գրում է.
Հրուշակագործ հայտնի քույրեր Վերա և Ռենա Հովհաննիսյանները արտերկրում կրկին բարձր են պահել հայկական դրոշը:) «Ոսկե» ձեռքեր ունեցող քույրերը օրերս են վերադարձել Լյուքսենբուրգից, որտեղ մասնակցել են «Խոհարարների աշխարհի գավաթ» միջազգային մրցույթին և արժանացել Ոսկե մեդալի ու գավաթի:

«Մեծ ոգևորությամբ էինք նախապատրաստվել մրցույթին ու ոգևորությունն ավելի մեծ եղավ, երբ մեր աշխատանքները գնահատվեցին ըստ արժանավույն: Ես շաքարից կատուներ էի պատրաստել, որոնք մուլտֆիլմի հերոսների էին նման, իսկ Ռենան՝ ձկներ: Այնքան գովեստի խոսքեր լսեցինք, որ էլ ասելու չի :) Շատ հաճելի ու հուզիչ պահեր ենք ապրել» ESem.am-ի հետ զրույցում ասաց Վերան:

Վերան արժանացել է ժյուրիի կողմից սահմանված հատուկ գավաթին, իսկ Ռենան՝ ոսկե մեդալի: «Երբ հայտարարեցին, որ ժամանակն է հանձնելու «Ամենալավ մասնակից» տիտղոսի հաղթողի մրցանակը՝ սրտի թրթիռով սպասում էի: Հենց լսեցի իմ անունը՝ հուզվեցի ու սկսեցի արտասվել: Այդ պահին անսահման երջանիկ էի, Ռենան էլ էր շատ ուրախ»,- պատմեց հրուշակագործ հայուհին ու հավելեց, որ իր աշխատանքը նվիրել է ժյուրի կազմում ընդգրկված Լյուքսենբուրգի ներկայացուցիչներին, ովքեր այն տեղադրելու են իրենց խոհարարական դպրոցում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ