Թայվանի վարչապետը հրաժարական է տվել


19:41 , 29 նոյեմբեր, 2014

Lurer.com-ը գրում է․

Թայվանի վարչապետ Ցզյան Իհուանը հրաժարական է տվել: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը:

Այս հայտարարությունը նա արել է մամուլի ասուլիսի ժամանակ: 

Նշվում է, որ իշխող կուսակցությունը կորցրել է իր առաջատար դիրքերը Թայվանի վեց համայնքներից հինգում:

Ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 29-ի երեկոյան: