18:59 , 29 նոյեմբեր, 2014
Armlur.am-ը գրում է․
Լիմասոլում մրցապայքարն ավարտեցին մինչև 20 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնության 105 կգ քաշային կարգի ուժեղագույնների՝ Ա խմբի 10 մասնակիցները: Նրանց թվում էր նաև այս ստուգատեսում Հայաստանի վերջին պատվիրակը՝ Նանկինի պատանեկան ամառային օլիմպիական 2-րդ խաղերի չեմպիոն, պատանիների Եվրոպայի չեմպիոն, 17-ամյա Սիմոն Մարտիրոսյանը (անձնական մարզիչ՝ Աշոտ Փիլոսյան), ով այս քաշային կարգի ֆավորիտներից մեկն էր համարվում: Մեդալների համար հիմնական պայքարը ծավալվեց հենց Մարտիրոսյանի, Լեհաստանը ներկայացնող 20-ամյա Յարոսլավ Սամորայի ու Ռուսաստանի պատվիրակ, 19-ամյա Մարչել Գուիդյայի միջև: Սիմոնը պոկում վարժության բոլոր 3 մոտեցումներն էլ փայլուն կատարեց ու վստահորեն նվաճեց փոքր ոսկե մեդալը: Նա ոչ միայն 2-րդ տեղը գրաված Ռուսաստանի ներկայացուցչից 9 կգ-ով առաջ անցավ, այլ նաև արձանագրած 184 կգ արդյունքով աշխարհի պատանեկան նոր ռեկորդ սահմանեց` իրեն իսկ պատկանող ռեկորդային ցուցանիշը թարմացնելով 1 կգ-ով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ