Փորձեք այս անգամ այս երգի ու տեսահոլովակի մեջ չփնտրել շաա՜տ խորը իմաստ. այն այստեղ պարզապես չկա


18:45 , 29 նոյեմբեր, 2014

Ահա և Lilit Hovhannisyan-ի նոր աշխատանքը: 
Ինչպես գրում է նա իր youtube-յան էջում «....միշտ մեծ փիլիսոփայություն փնտրող մարդկանց խնդրում եմ՝ փորձեք այս անգամ այս երգի ու տեսահոլովակի մեջ չփնտրել շաա՜տ խորը իմաստ. այն այստեղ պարզապես չկա»... Երկար չեմ փիլիսոփայի :))

Այսօր լուրջ երգերն այնքան քիչ են, որ իրականում փիլիսոփայելու կարիք էլ չկա... Երգին, կատարմանը և գործիքավորմանը չեմ էլ անդրադառնա: Այսօր գրվում և ձայնագրվում է այն աշխատանքը, որը կոմերցիոն նպատակներ է հետապնդում և գումար վաստակելու աղբյուր հանդիսանում: Ցավալի է, բայց արվեստի գործ մեր երկրում այլևս չի ստեղծվում:

Հոլովակում չափազանց շատ էր հնդկական ոգին, և քանի որ Լիլիթն իրեն փորձում է շատ տարբեր կերպարներում, դա «ներելի է» :)) Բավականին ստացված էր իռլանդական պարային հատվածը: Սակայն այս երկու երկրների մշակույթների համատեղումը փոքր-ինչ շատ էր, ընդհանուր քաոս էր ստեղծվել: 
Տարածքը, որը ընտրվել էր նկարահանման համար, շատ փոքր էր, իսկ ներսում տեղի ունեցածը չափազանց շատ՝ կերպարները, հագուստները, ինտերիերի ձևավորումը, ինչը «հոգեկան ճնշվածություն» էր ստեղծում: 
Բայց մի բան հստակ կարելի է ասել՝ ահռելի աշխատանք էր արված, հատկապես բեմադրումը.....

Կրկին կասեմ՝ Լիլիթը մեր շոու բիզնեսում եզակի երգչուհիներից է, որը աշխատում է չափազանց շատ: Նա արդեն գրավել է իր կոնկրետ տեղն այդ աշխարհում և տարիներով հավատարիմ է դրան, դա մեծ գնահատանքի է արժանի... Սակայն, վստահ եմ, Լիլիթն ինքը կուզենար ներկայանար ավելի լուրջ աշխատանքով... Հարգելի կոմպոզիտորներ, երգահաններ և մարդիկ, ովքեր ստեղծում են նոր աշխատանք, թույլ տվեք, որպեսզի նա ներկայանա ոչ միայն շատ աննկարագրելի գեղեցիկ կնոջ կերպարով, այլ ցույց տա իր մասնագիտական, լուրջ տվյալները՝ առանց որևիցե շոուի, որևիցե ճոխ հոլովակի, դիմահարդարման և հագուստների... Նա այնքան գեղեցիկ է բնական, նուրբ կանացի կերպարով և իր գեղեցիկ ձայնով...

Լիլիթ, շնորհավորում եմ քեզ նոր տեսահոլովակի կապակցությամբ և ասում ԲՐԱՎՈ ոչ թե հոլովակի, երգի և այլնի համար, այլ այն աշխատանքի, որը դու կատարել ես!