Արմեն Մուրադյանն այցելեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող մանկապարտեզի երեխաներին


18:22 , 29 նոյեմբեր, 2014

Արմեն Մուրադյանն այցելեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող մանկապարտեզի երեխաներին168.am-ը գրում է․

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց  Երևանի «Նորք» ինֆեկցիոն  հիվանդանոց:

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի ուղեկցությամբ նախարարը շրջեց հիվանդասենյակներով, ծանոթացավ Եղվարդի մանկապարտեզում նոյեմբերի 28-ին թունավորման հետևանքով Երևան տեղափոխված երեխաների առողջական վիճակին, զրուցեց նրանց հետ:

Արմեն Մուրադյանը նշեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ինքը երկուժամյա պարբերականությամբ զեկուցում է իրականացվող աշխատանքների ընթացքի և հիվանդների առողջական վիճակի մասին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ