Չեմ էլ ուզում խոսել անձնական վիրավորանքների մասին, իսկ Cosmo գիշերը համարում եմ ստացված


18:16 , 29 նոյեմբեր, 2014

Asekose.am-ը գրում է․

Երևան Մոլլ-ում երեկ  տեղի ունեցած Cosmopolitan Shopping գիշեր միջոցառման ընթացքում հաճախորդներին սպասվում էր բազմաթիվ անակնկալներ և խաղարկություններ, ինչպես նաև՝ մի շարք խանութ-սրահներում զեղչեր: Սակայն ֆեյսբուքյան մի քանի օգտատերեր գրառման տեսքով իրենց դժգոհություններն էին հայտնել` կապված խանութ-սրահներում սահմանված զեղչերի հետ ու բավականին կտրուկ արտահայտվել Cosmopolitan Հայաստան ամսագրի գլխավոր խմբագրի` Հրաչուհի Ութմազյանի մասին:

Այս առիթով Aseksoe.am-ի թղթակիցը կապ հաստատեց Հրաչուհի Ութմազյանի հետ` ճշտելու բոլոր մանրամասները:

Մեզ հետ զրույցի ընթացքում Հրաչուհի Ութմազյանը նշեց, որ Cosmo գիշերը ինքն ավելի քան կակյացած է համարում:

«Նման հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են, որ մեր հասարակության մեջ նման մարդիկ փորձում են իրենց խղճուկ հոդվածների միջոցով ուշադրություն սևեռել իրենց վրա: Չեմ էլ ուզում խոսել անձնական վիրավորանքների մասին, որոնք սովորաբար ենթարկվում են օրենքի սահամններում պատասխանատվության: Ես մշտապես հետամուտ եմ եղել իմ իրավունքների պաշտպանությանը և հարկ եղած դեպքում պատրաստ եմ մտնել դատարան»,- նշեց Հրաչուհին

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ