Գաղտնի հղիություն. աղջիկը պատկերացում անգամ չուներ, որ սրտի տակ կրում էր հրաշք փոքրիկի


18:46 , 29 նոյեմբեր, 2014

19-ամյա Ջեմմա Արմսթրոնգը երեկոյան իրեն վատ զգաց։ Նա իր սիրած տղայի տանն էր՝ վերջինիս մոր ու քրոջ հետ։ Ջեմման ուժեղ սրտխառնոց ուներ։ Նա կարծում էր, թե իր մոտ սննդային թունավորում է, սակայն իրականում նա հղի էր, ու նրա մոտ ծննդաբերության ցավերն էին սկսվել։ Ջեմման գաղափար անգամ չուներ իր հղիության մասին, նա մյուս հղիների նման կլոր փորիկ չուներ, ուստի ցնցված էր՝ իմանալով, որ իր վատ ինքնազգացողությունը ծննդաբերության հետ էր կապված։ Ծննդաբերությունից ընդամենը մեկ ամիս առաջ նա բիկինիով Մալտայի ծովափ էր գնացել, և ոչ ոք կառուցվածքի ոչ մի արտառոց փոփոխություն չէր նկատել աղջկա մոտ։ Դանիել Դեգանը՝ Ջեմմայի սիրած տղան, աշխատում է Մալտայում։ Ջեմման հենց նրա մոտ էլ գնացել էր մեկ ամիս առաջ։

Gemma Armstrong gave birth on the bathroom floor - after having no idea she was pregnant and believing she was suffering from food poisoning. Here, she is pictured with daugher Orla Degan

Մանկաբարձուհի Ջենիթ Ֆայլը նշել է, որ Ջեմման միակը չէ, ով հղիության ողջ ընթացքում այդպես էլ տեղյակ չի եղել իր հղիության մասին։ Այս երևույթը տարածված չէ, սակայն այն արտասովոր էլ չէ։ Պատճառները կարող են տարբեր լինել տարբեր կանանց դեպքում։ Օրինակ՝ որոշ կանայք որովայնի ճկուն մկաններ ու ճարպ ունեն, և երեխան մնում է որովայնի հետին պատին հենված։ Ի տարբերություն հղիների մեծամասնության՝ այսպիսի կանանց որովայնը համեմատաբար հարթ է մնում։ Որոշ կանայք զգում են երեխայի շարժը որովայնում, իսկ այլոք՝ ոչ։ Այսպիսի դեպքերում կանայք հաճախ սթրեսի մեջ են ընկնում ծնող դառնալուց հետո։ Դա կարող է լինել ինչպես դրական, այնպես էլ բացասական սթրես։ Իրենց հղիությանն անտեղյակ մայրերին հարկ է պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերել։

Miss Armstrong announced the birth of her daughter on her Facebook page as the best and most surprising case of food poisoning in the world. Here she is pictured, right, with baby Orla, centre her partner Daniel Degan, 24, also centre, and her partners mother Katrina Degan, who delivered the baby 

Բարեբախտաբար, Ջեմմայի դեպքում սթրրեսը դրական էր։ Նրա ընկերոջ մայրն ու քույրն ընդունեցին նրա ծննդաբերությունը։ Քանի որ ամեն ինչ անսպասելիորեն էր կատարվել, բժիշկները վերջին պահին ժամանեցին։ Դանիել Դեգանն անմիջապես տուն վերադարձավ արտասահմանից, երբ նրա մայրը տեղեկացրեց նրան, որ նա հայրիկ է դարձել։ Փոքրիկը ծնվել էր 3 կգ քաշով։ Նորածին աղջկան Օրլա անվանեցին։ Ջեմման հարցազրույցի ընթացքում ասել է.

Հղիության ընթացքում ես արել եմ ամեն բան, որը չի կարելի անել հղի կանանց։

Այնուամենայնիվ, Օրլան միանգամայն առողջ է։ Նրա ծնողները երջանիկ են, որ այդպիսի սքանչելի բալիկ ունեն ու նրան անվանում են իրենց անակնկալը։ Քանի որ փոքրիկի ծնունդն իսկապես անակնկալ էր բոլորի համար, նրա համար նախապես ոչինչ չէին գնել, սակայն զույգի մտերիմներն անմիջապես այնքան շատ նվերներ են տվել, որ նորածնի ծնողներին գնելու ոչինչ չի մնացել։