17:06 , 29 նոյեմբեր, 2014Panorama.am-ը գրում է․
ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզելով, որ նախարարությանը էլեկտրասարքավորումներ մատակարարող գործարար Աշոտ Սարգսյանը չարաշահումներ է թույլ տվել, դիմել է իրավապահ մարմիններին: Panorama.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ կալանավորվել է գործարար Աշոտ Սարգսյանը, ով ՊՆ-ի խոշոր մատակարարներից է: Ըստ թերթի, Աշոտ Սարգսյանը մեղադրվում է խարդախությամբ հափշտակություն կատարելու մեջ, քանի որ տեխնիկայի գներն իրականից մի քանի անգամ բարձր է ներկայացրել՝ ՊՆ-ին հասցնելով մի քանի հարյուր հազար ԱՄՆ դոլարի վնաս:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ