17:00 , 29 նոյեմբեր, 20141in.am-ը գրում է․

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան նշել է, որ հարձակվող Ուեյն Ռունիի հետ հիանալի են համագործակցում խաղադաշտում: Դի Մարիայի կարծիքով` Ռունին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է:
«Ռունիի հետ խաղալը հաճելի է: Հպարտանում եմ, որ նրա նման խաղընկեր ունեմ: Երբ 15 տարեկան էի, հետևում էի «Մանչեսթեր Յունայթեդ»-ում Ռունիի խաղին: Ռունիի հետ հասկանում ենք միմյանց այնպես, ինչպես Արգենտինայի հավաքականում հասկանում եմ Մեսսիին, կամ «Ռեալ»-ում հասկանում էի Ռոնալդուին:
Հաճելի է խաղալ Ռունիի կողքին: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- Daily Mail-ը մեջբերում է Դի Մարիայի խոսքերը: