Պորոշենկոյի որդին պատմել է ռազմական գործողությունների գոտում իր ծառայության մասին


15:42 , 29 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Ուկրաինայի նախագահի որդին՝ Ալեքսեյ Պորոշենկոն, պատմել է երկրի արևելքում իր զինծառայության մասին:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, կրտսեր Պորոշենկոյի խոսքերով՝  ինքը ծառայել է Կրամատորսկի մոտ, և «շրջապատի անվտանգության համար»  ժամանակավորապես փոխել է ազգանունը՝ դառնալով Անիսենկո:

Սակայն որևէ լուսանկար, տեսանյութ որը կհաստատեր Պորոշենկո կտրսերի Ուկրաինայի Զինված ուժերում ծառայելու փաստը, լրատվամիջոցներում դեռ չի հայտնվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ