Վթարի է ենթարկվել չորս ամսական երեխա


14:32 , 29 նոյեմբեր, 2014

Pastinfo.am-ը գրում է․

Երեկ Երևանում տխուր դեպք է տեղի ունեցել: 41-ամյա Ներսիսյանն իր «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայի ու Մոսկովյան փողոցի  խաչմերուկում հարվածել է մանկական սայլակին:

Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ մանկական սայլակում գտնվել է 4 ամսական աղջիկ երեխա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է նախ թիվ 1 համալսարական հիվանդանոց, ապա՝ «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: