Մանուկյան. Ներկայումս ՀՀ-ն համապատասխան ձևաչափերի որոշակիացման խնդիր ունի իր եվրոպական գործընկերների հետ


14:08 , 29 նոյեմբեր, 2014

Մանուկյան. Ներկայումս ՀՀ-ն համապատասխան ձևաչափերի որոշակիացման խնդիր ունի իր եվրոպական գործընկերների հետPanorama.am-ը գրում է․

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո էլ շարունակելու է համագործակցությունը եվրոպական կառուցների հետ արդարադատության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ: ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչական և առաջին բնակելի մասնաշենքերի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

«Մեր երկրի քաղաքական ղեկավարությունը հայտարարել է, որ մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, չի նշանակում, որ համագործակցությունը դադարեցնելու ենք մեր հիմնական, հատկապես եվրոպական գործընկերների հետ: Նմանատիպ մոտեցում կա նաև մեր գործընկերների մոտ»,- նշեց նախարարը:

Հ. Մանուկյանի խոսքով, ներկայումս Հայաստանը համապատասխան ձևաչափերի որոշակիացման խնդիր ունի իր եվրոպական գործընկերների, Եվրամիության, Եվրոպայի խորհրդի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ