20 բան, որ մայրիկս սովորեցրել է ինձ


14:03 , 29 նոյեմբեր, 2014

Mel e GirassolՉկա աշխարհում մեկը, ով մեզ ավելի լավ հասկանա, քան մեր մայրը: Նրա խոսքերում, անգամ եթե նա զայրացած է, ամենաիսկական իմաստությունն է թաքնված: Այդպիսի դասերը դժվար է մոռանալ, հատկապես եթե հումորի լավ զգացում ունես:

Մայրիկս սովորեցրել է հարգել ուրիշի աշխատանքը. «Եթե պատրաստվում եք միմյանց այստեղ սպանել, գնացեք փողոց. հենց նոր եմ հատակը լվացել»:

Մայրիկս սովորեցրել է հավատալ Աստծուն. «Աղոթիր, որպեսզի այս այլանդակությունը մաքրվի»:

Մայրիկս սովորեցրել է տրամաբանորեն դատել. «Որովհետև ես այդպես ասեցի»:

Մայրիկս սովորեցրել է մտածել հետևանքների մասին. «Այ կընկնես պատուհանից, ու քեզ հետս խանութ չեմ տանի»:

Մայրիկս սովորեցրել է հասկանալ պատճառահետևանքային կապերը. «Եթե հենց հիմա չդադարես լաց լինել, ծեծ կուտես»:

Մայրիկս սովորեցրել է հաղթահարել անհաղթահարելին. «Փակիր բերանդ ու ճաշդ կեր»:

Մայրիկս սովորեցրել է դիմացկուն լինել. «Սեղանից վեր չես կենա, մինչև չուտես»:

Մայրիկս սովորեցրել է անվախ նայել ապագային. «Սպասիր, սպասիր, ես քեզ հետ տանը կխոսեմ»:

Մայրիկս ծանոթացրել է ինքնաբուժման հիմունքներին. «Եթե չդադարես շլացնել աչքերդ, ամբողջ կյանքում շիլ կմնաս»:

Մայրիկս սովորեցրել է ճկուն լինել. «Տես, թե վիզդ հետևից ինչ կեղտոտ է»:

Մայրիկս սովորեցրել է, թե ինչ է էքստրասենսորիկան. «Հագիր սվիտերդ, տեսնում եմ, որ մրսում ես»:

Մայրիկս սովորեցրել է, թե ինչպես մեծանալ. «Եթե բանջարեղեն չուտես, երբեք չես մեծանա»:

Մայրիկս ինձ գենետիկայի հիմունքներն է սովորեցրել. «Հորդ ես քաշել»:

Մայրիկս բացատրել է, թե ինչպես է պետք պահել. «Անմիջապես վերջ տուր քեզ հորդ պես պահել»:

Մայրիկս սովորեցրել է հավատալ անհավանականին. «Ես քեզ անգիր գիտեմ»:

Մայրիկս սովորեցրել է ամեն ինչում լավը տեսնել. «Էլի սենյակում խոզանոց ես սարքել»:

Ամբողջական նյութը՝ այստեղ