13:33 , 29 նոյեմբեր, 2014
Yerkir.am-ը գրում է․
«Անահիտ» մուլտֆիլմի նկարչական մրցույթի հաղթող երեխաները հրավիրվել են «S’harmony» ձայնագրման ստուդիա և ականատես եղել, թե ինչպես են հայտնի դերասանները կյանք տալիս իրենց սիրած հերոսներին՝ Մկրտիչ Արզումանյանը խոսում է Անդոկի ձայնով, Նազենի Հովհաննիսյանը վերածվում է Անահիտի, Խորեն Լևոնյանը՝ Վաչագանի: «Շարմ Հոլդինգը» տեղեկացնում է, որ ստուդիա այցելած երեխաներից Գեորգին բացահայտել է, որ Զանգին ոչ թե արջ է, այլ՝ շուն, Վաչագան թագավորի հավատարիմ գամփռը, իսկ Ալեքսն ու Արմանը խնդրել են ռեժիսոր Դավիթ Սահակյանցին պատմել, թե ինչպես է սովորական նկարը վերածվում մուլտհերոսի: Երեխաներին այնքան էր դուր եկել հնչյունավորման ընթացքը, որ չէին ցանկանում հեռանալ ստուդիայից… Կազմակերպիչները ևս մեկ անակնկալ մատուցեցին հաղթող երեխաներին՝ նրանց հրավիրելով «Անահիտ» մուլտֆիլմի պրեմիերային:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ