12:42 , 29 նոյեմբեր, 2014Այս նյութը հիմնված է տղաների շրջանում տարածված կարծրատիպերի վրա և կարող է ծանր ապրումներ առաջացնել հումորից զուրկ մարդկանց մոտ։
Իրեն հարգող յուրաքանչյուր աղջիկ պետք է կյանքում գոնե մեկ անգամ լուսանկարված լինի զուգարանում՝ ադամանդափայլ սալիկների կուրացուցիչ շողերի ներքո։ Սպորտով զբաղվելն, իհարկե, պարտադիր չէ, սակայն թասիբով աղջիկը պետք է մարզասրահի հայելու առջև էլ սելֆի ունենա, «տրաքացնի» նախանձ ընկերուհիներին ճանապարհորդական լուսանկարներով, հրապարկի ներկայիս աշխատավայրի լուսանկարները, անգամ եթե տվյալ պահին գործազուրկ է։ Դեռ չե՞ք հասցրել անել այսքանը, ուրեմն շտապեք, սակայն նախապես դիտեք այս լուսանկարները. դրանք կարող են իբրև ոգեշնչման աղբյուր ծառայել։

«Instagram»-ում կա մի զվարճալի պրոֆիլ, որը կոչվում է «brosbeingbasic»։ Այս էջում մի շարք տղաներ փորձում են նմանակել աղջիկների լուսանկարվելու դիրքերը։ Այս զվարճալի լուսանկարների մեծ մասը վերցված են հենց այդ պրոֆիլից։