12:32 , 29 նոյեմբեր, 2014Հարգելի Տղաներ,
Այս վերջերս «Եվաներ» ասելը վիրավորանքի նման ա հնչում, շատ ընդհանրական է ասվում: Ես ինձ, իհարկե, չեմ վերագրում, բայց կցանկանայի հասկանալ այդ ընդհանրական գրելու և ասելու իմաստը, դրդապատճառները, մեր տղաներից չէի սպասում, որ այդքան շուտ կուլ կգնային սերիալների մտքերին, եթե նույն լոգիկայով ենք մտածում, «Ադամներ» լինելն ավելի վատ է՝ որոշ հանգամանքներից ելնելով...
Սերիալ արտադրողներին, որ ազդում են մի ամբողջ ազգի գիտակցության վրա, խորհուրդ կտամ՝ նրբանկատ լինեն սցենարներ գրելուց, եթե չեք ազդում լավ, ապա գոնե նեյտրալ արտահայտություններով ազդեք...
Կարծում եմ՝ մեր սերիալներից որոշների պատճառով մի քանիսը կորոշեն չամուսնանալ, հետո կասեն՝ ծնելիությունը նվազում է, ո՞րն է պատճառը:
Ազգին կրթել է պետք, ոչ թե եղածն ավիրել:
Հարգելի և շատ սիրելի ՀԱՅ տղաներ, եղբայրներ, մենք ձեզ շատ սիրում ենք այն պարզ պատճառով, որ դուք նախ և առաջ հայ եք, ունեք տղամարդուն հարիր բոլոր հատկանիշները, ընտանիքի լավ հայրեր և ամուսիններ եք, հայոց բանակին լավ զինվորներ եք, մեզ ՀԱՅՈՒՀԻՆԵՐԻՍ-քույրերին լավ եղբայրներ եք:
Սիրում ենք ձեզ՝ ձեր լավ և վատ կողմերով:
Հետևություները թողնում եմ ձեզ:
Անգելինա-Ֆլորա