«Արցախի ոստիկանությունն ունի անհրաժեշտ ներուժ՝ խնդիրները հաջողությամբ լուծելու համար»


11:18 , 29 նոյեմբեր, 2014

«Արցախի ոստիկանությունն ունի անհրաժեշտ ներուժ՝ խնդիրները հաջողությամբ լուծելու համար»Panorama.am-ը գրում է․

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ոստիկանության ծառայողի օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Ոստիկանության հարգելի աշխատակիցներ և վետերաններ,

Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:

Այս տարի առաջին անգամ Ոստիկանության ծառայողի օրն Արցախում նշվում է նոյեմբերի 30-ին: Սա հիշարժան օր է, քանի որ համակարգի գործունեության արդյունքում է ապահովվում մեր քաղաքացիների իրավունքների, ազատությունների և օրինական շահերի, հասարակության ու պետության շահերի պաշտպանությունը, պահպանվում հասարակական կարգը, իրականացվում պայքարը հանցավորության և իրավախախտումների դեմ:

Ոստիկանության յուրաքանչյուր աշխատակից պետք է խոր գիտակցությամբ և ամենայն պատասխանատվությամբ վերաբերվի իր մասնագիտական պարտականությունների կատարմանը: Ձեր աշխատանքն անմիջական ազդեցություն է ունենում մեր ժողովրդի բարեկեցության և ժողովրդավարության ուղին բռնած մեր անկախ պետության վարկանիշի վրա, ինչն էլ պահանջում է բարձր արհեստավարժություն, մարդկային ու բարոյական որակներ, հայրենասիրություն ու անձնվիրություն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ