Ինչպես վերականգնել տեսքը ծննդաբերությունից հետո – մաս 1


11:11 , 29 նոյեմբեր, 2014

Impoqrik.am-ը գրում է․

Ամերիկացի հոգեբանները եւ բժիշկները նոր ծննդաբերած կնոջ հոգեկան վիճակը նկարագրում են «baby blues» բառակապակցությամբ: Դա ոչ թե դեպրեսիայի նկարագրություն է, այլ հոգեկան մի վիճակի, որը պայմանավորված է հորմոնալ փոփոխություններով: Մեկի վրա այդ փոփոխությունն ազդում է միանգամից եւ ակնհայտորեն, մյուսի վրա`որոշակի չափով: Ամեն դեպքում որեւէ մեկը չի կարող ժխտել, որ կնոջ հորմոնալ ֆոնը ծննդաբերությունից հետո փոխվում է. Էստրոգենը կտրուկ բարձրանում է, իսկ լակտացիան փոխում է ամբողջ օրգանիզմի վիճակը` մաշկը, մազերը, եղունգները եւ այլն:

Կինը սկսում է համեմատաբար լավ զգալ ծննդաբերությունից 3 ամիս անց, բայց մաշկային խնդիրները շարունակում են անհանգստացնել:

Ահա այն խնդիրները, որոնց բախվում են նոր մայրացած կանայք.

Ցավոք, աչքերի այտուցը կարող է ուղեկցել ձեզ երկար ժամանակ, քանի դեռ ձեր օրգանիզմը լակտացիայի համար հեղուկ է արտադրում: Այդ պրոցեսը դրսեւորվում է դեմքի վրա աչքերի այտուցով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ