Հետպուտինյան Ռուսաստանը սարերի հետևում չի


10:38 , 29 նոյեմբեր, 2014

20-րդ դարում հայերի տարածքային, մարդկային և այլ կորուստների մի մասը պայմանավորված էին ոչ այնքան «դուխի» և մարտունակության պակասով, որքան աշխարհաքաղաքական վիճակի սխալ գնահատականի պատճառով: Հիմա մենք պետք է գործենք «առանց սխալվելու իրավունք» սկզբունքով, քանի որ սպառել ենք «ռացիոնալ դաշտի» բոլոր ռեզերվային ռեսուրսները: Իմ կարծիքով՝ հայության առջև կանգնած խնդիրը ոչ այնքան մտնել թե չմտնելն է ՄՄ, այլ հետպուտինյան Ռուսաստանի բերած մարտահրավերներին արդյունավետ դիմագրավելն է, բայց դրա համար նախ պետք է պահպանել այն, ինչ ունենք: Իսկ հետպուտինյան Ռուսաստանը սարերի հետևում չի: