Եղվարդի մանկապարտեզում թունավորման դեպքի կապակցությամբ հոսպիտալացված երեխաների առողջական վիճակում դրական տեղաշարժեր են նկատվում: Այս մասինLife.panorama.am-ի հետ զրույցում նշեց Եղվարդի Նաիրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Նազարյանը: «Այս գիշեր երեխաների վիճակը կայուն է եղել, վատացում ոչ մեկի մոտ չի նկատվել, կլինիկական երևույթները զգալի նվազել են»,-ասաց Արմեն Նազարյանը: Նրա խոսքով՝ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմության բարձրացում ախտանիշներով, այսօր արդեն այդ ամենի թուլացում է նկատվում: Բժշկական կենտրոնի տնօրենը վստահեցրեց, որ երեխաները գտնվում են հսկողության տակ, բոլոր անհրաժեշտ բուժումները ստանում են:
