9 հաջողակ մոդել, որոնց արտաքինը ստանդարտներից դուրս է


10:18 , 29 նոյեմբեր, 2014

Կա՞ արդյոք որևէ չափորոշիչ, որով կարելի կլինի հստակ որոշել՝ արդյոք մարդը գեղեցիկ է, թե ոչ: Բարեբախտաբար, որևէ միասնական չափորոշիչ չկա: Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ կա գեղեցկություն, որ ենթակա չէ հասարակական ստանդարտներին: Այս 9 ոչ իդեալական կանայք (և տղամարդիկ) վերածել են իրենց թերություններն իսկական արժանիքների՝ ոգեշնչելով մարդկանց սիրել իրենց մարմինը:

Բրունետ Մոֆֆի – շիլ մոդել

Մոֆֆին աշխատում է այն նույն մոդելային գործակալությունում, որտեղ իրենց կարիերան են սկսել այնպիսի մոդելներ, ինչպիսիք են Քեյթ Մոսսը, Սինդի Կրոուֆորդը և Կարա Դելեվինը:

Ջեքի Օ’Շոնեսսի – տարեց մոդել

Օ’Շոնեսսին երբեք մոդել չէր եղել մինչև 62 տարեկանը: Այդ տարիքում նա ապացուցեց, որ գեղեցկությունը սահմաններ չունի, անգամ տարիքային:

Կատյա Ժարկովա – պլյուս չափսի մոդել

Իր 33 տարեկանում Ժարկովան Ռուսաստանի և դրա սահմաններից դուրս ամենահաջողակ պլյուս չափսի մոդելն է: Նա աշխատել է այնպիսի բրենդների հետ, ինչպիսիք են Forever 21 և Silver Jeans:

Մելանի Գայդոս – գեղեցկության ոչ մի կանոնի չհամապատասխանող մոդել

Մելանին տարբերվում է աշխարհի բոլոր մոդելներից: Բայց այս աղջիկն իր մեջ ուժ և ինքնավստահություն է գտել և դարձել հաջողակ մոդել: Նա գենետիկական հիվանդություն ունի, բայց հաղթահարել է իր բոլոր խնդիրներն ու հասել հաջողության:

Դիանդրա Ֆորեսթ – աֆրոամերիկացի մոդել-ալբինոս

Չնայած այս մոդելն աֆրոամերիկացի է, նա կարող է հպարտանալ ազնվական սպիտակ մաշկով: Դիանդրան բազմաթիվ խնդիրների է հանդիպել հաջողության ճանապարհին և այժմ նա աշխատում է աշխարհահռչակ MAC, Jean Paul Gaultier և Vivienne Westwood բրենդների հետ:

Շանտել Բրաունգ-Յանգ – մաշկի պիգմենտացիայի խանգարումներով մոդել

Մոդելը դեռ մանկուց տառապում է մաշկի հազվագյուտ հիվանդությամբ՝ վիտիլիգոյով: Այս հիվանդությունը հանգեցնում է մաշկի առանձին հատվածներում մելանին պիգմենտի անհետացման, ինչն էլ գույնզգույն էֆեկտ է ստեղծում:

Ջիլիան Մերկադո- մոդել հաշմանդամի սայլակում

Ամբողջական նյութը՝ այստեղ