Երբ Նիկոլը չհամաձայնեց առյուծի պատառ ու դռան դեմի շոր դառնալ, իրեն դա չներեցին


09:37 , 29 նոյեմբեր, 2014

Նիկոլ Փաշինյանը քաղաքական դաշտ քաղաքական ակտի տեսքով ինդիկատոր է շպրտել, որ հասկանանք՝ հրեշալի եռյակն ինչքանով է հրեշալի: Բայց դա կարծես ոչ այնքան քաղաքացիների համար է, որքան իշխանությունների, որ իմանան՝ ով ով է իրականում ու ով ինչքան հեռու կգնա: Որովհետև քաղաքացիները, թեև իրենց պահանջներում հիմնականում ազնիվ են ու արդար, բայց գոյապահպանության խնդիրները հաճախ մեզ կուրացնում են, ու մենք հրեշալին ու հրաշալին սկսում ենք իրարից չտարբերել: Նիկոլի ընտրած թայմինգն էլ ինձ բացում է: Կարող էր, չէ՞, այնպիսի օր նախաձեռնել, որ արանքում շաբաթ-կիրակի չլիներ: Բայց չէ: Հիմա տեսնենք երկուշաբթի ով է կարմիր լույսի տակ ու տեսախցիկների առաջ 180 բացելու, որ հասցնի ստորագրի: Որովհետև երբ, ասենք, խաշ-քյաբաբ-խորովածի են գնում, ակտ մուծելուց ու կարմիրի տակ տակը մարդ քցելուց չեն վախում: Ստատուսում Նիկոլին իշխանությունների հետ կապելու ենթատեքստ չկա: Եռյակին պադնոշկա տալն էլ, կարծում եմ, քաղաքական պայքարի, թացն ու չորն ավելի տեսանելի դարձնելու տրամաբանության մեջ է: Չէ՞ որ երբ Նիկոլը չհամաձայնեց առյուծի պատառ ու դռան դեմի շոր դառնալ, իրան դա չներեցին: