«Ժողովուրդ». ՀՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ աղմկալի պատմության մեջ է ընկել


08:15 , 29 նոյեմբեր, 2014

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ աղմկալի պատմության մեջ է ընկել: Օրերս կալանավորվել է գործարար Աշոտ Սարգսյանը, ով ՊՆ-ի խոշոր մատակարարներից է: Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե Աշոտ Սարգսյանը կոնկրետ ի՞նչ ընկերություն է ղեկավարում: Հայտնի է միայն, որ նա ապահովել է ՊՆ-ի վիդեոկոնֆերանսների սրահների տեխնիկան: Ենթադրվում է, որ տեխնիկան ՊՆ-ի վրա վաճառվել է շուկայականից ավելի բարձր գնով, ինչը սկսել է երևալ իրականացված գործարքի համար ներկայացված հաշիվ-ապրանքագրերում: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Աշոտ Սարգսյանը մեղադրվում է խարդախությամբ հափշտակություն կատարելու մեջ, քանի որ տեխնիկայի գներն իրականից մի քանի անգամ բարձր է ներկայացրել՝ ՊՆ-ին հասցնելով մի քանի հարյուր հազար ԱՄՆ դոլարի վնաս»,– գրում է թերթը։