07:10 , 29 նոյեմբեր, 20141in.am–ը գրում է.

Ֆրանսիայում մեկնարկել են երկրում ամենախոշոր` «Միություն`ժողովրդական շարժման համար» (UMP) ընդդիմադիր կուսակցության ղեկավարի ընտրությունները: Պաշտոնին հավակնում է 3 թեկնածու, սակայն ֆավորիտ է համարվում UMP-ի նախկին ղեկավար, երկրի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին, գրում է Ria Novosti-ն:
Ձայնի իրավունք ունեն UMP-ի մոտ 268 հազար կողմնակիցներ: Համացանցային քվեարկությունը մեկնարկել է տեղի ժամանակով 20:00-ին և կտևի մեկ օր: Համացանցին հասանելիություն չունեցողների համար ընտրատեղամասեր են բացվել: