04:02 , 29 նոյեմբեր, 2014
Shamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Եղվարդի մանկապարտեզի 21 սաներ թունավորման ախտանիշներով տեղափոխվել են տեղի բժշկական կենտրոն: Այս պահին հիվանդանոց է ժամանել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Տեղում է նաև ոստիկանության Եղվարդի բաժնի օպերատիվ խումբը՝ Եղվարդի ոստիկանապետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ և քննությունը վարում է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ երեխաների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում, նրանք հետազոտվում են բժիշկների կողմից:
***
23:00
SHAMSHYAN.com –ին հայտնի դարձավ, որ ևս 20 երեխա տեղափոխվել է Եղվարդի հիվանդանոց:
SHAMSHYAN.com–ի հրապարակումից հետո ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պաշտոնական հայտարություն է տարածել, որում ասված է.
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ