Մերաբովայի կատարումն եմ լսում ու չեմ հասկանում` ի՞նչն է այդպես հուզում բոլորին


03:17 , 29 նոյեմբեր, 2014

Մերաբովայի կատարումն եմ լսում ու չեմ հասկանում` ի՞նչն ա տենց հուզում բոլորին, ժյուրին լացում ա, սաղ Հայաստանը պոստ ա անում... Նայում եմ, ու 0 էմոցիա... Հա, ձայնը վերջն ա, բայց մի բան էն չի, հոգի չկա մեջը, չեմ հուզվում ընդհանրապես... Նենց տպավորություն ա, որ սարքած ա էտ լացուկոծը... Նենց չի էլի, որ իրա չուզողն եմ, բայց չի վերցնում իրա կատարումը, ոչ էս, ոչ էլ նախորդները, ոչ մի ցանկություն երգերը քաշելու ու լսելու... Հա, կայֆ ա, որ հայ ա, բայց դե ես չունեմ տենց բան, որ դուրս չգա, ինչ ա թե հայ ա՝ ուրիշ կարծիք ունենամ... Թող կրի, ուզում եմ հայը հաղթի, բայց որպես հասարակ ունկնդիր չեմ հավանում...