Արևի իրական տերն իսպանուհի Անխելես Դյուրանն է


02:55 , 29 նոյեմբեր, 2014

Իսպանական Սալվատերրա դո Մինո գավառային քաղաքի 49–ամյա բնակչուհին իրեն հայտարարել է լուսատուի սեփականատեր։ Կինը նոտարական գրասենյակում ձևակերպել է փաստաթղթերը, համաձայն որոնց Արևն այժմ պատկանում է իրեն։ 

Ինչպես հայտնում է «El Mundo» թերթը,  այդ միտքը Անխելես Դյուրանի մոտ հղացել է այն բանից հետո, երբ նա իմացել է, որ մի ամերիկացի իրեն գրանցել է որպես Լուսնի սեփականատեր։ Կինը պարզել էր, որ պետությունները չեն կարող սեփականաշնորհել մոլորակները կամ աստղերը, իսկ անհատական մարդկանց համար որևէ արգելք չկա։ Անխելես Դյուրանի խոսքերով՝ այժմ նա բոլորից, ովքեր օգտվում են «իր սեփականության» պտուղներից, հարկեր է գանձելու։