Հռոմի պապը Թուրքիայի քաղաքացիներին կոչ է արել պայքարել ԴԱԻՇ-ի դեմ


01:47 , 29 նոյեմբեր, 2014

1in.am–ը գրում է.

14D5C011-854C-4960-9224-45151B08F9F9_mw1024_s_n

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Թուրքիայի քաղաքացիներին կոչ է արել պայքարել ԴԱԻՇ (Իրաքի և Շամի Իսլամական Պետություն) ահաբեկչական խմբավորման դեմ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:

Նման հայտարարություն Հռոմի պապն արել է Անկարա այցի ընթացքում:

«Միջկրոնական և միջմշակութային երկխոսությունը կարող է կարևոր ներդրում ունենալ: Այնպես որ, վերջ կդրվի ֆանատիզմի և ահաբեկչության բոլոր ձևերին»,- ասել է նա: