19:48 , 28 նոյեմբեր, 2014
Armlur.am-ը գրում է․
2014թ. նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.3% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 2.3%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.9%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.2% նվազում:
Այս մասին Armlur.am-ը տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից: 2014թ. նոյեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.5%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 101.1%, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.4%, ծառայությունների սակագներինը՝ 102.3%: 2014թ. հունվար-նոյեմբերին հանրապետության սպառողական շուկայում արձանագրվել է գների միջին ամսական 0.1% հավելաճ, ինչը 0.3 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշից (0.4%):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ