19:16 , 28 նոյեմբեր, 2014
Araratnews.am-ը գրում է․
Խորվաթական կառավարության ղեկավար Զորան Միլանովիչը չի ժամանի իր սերբ գործընկեր Ալեքսանդր Վուչիչի հետ դեկտեմբերի 16-ին կայանալիք հանդիպմանը, քանի որ սերբական իշխանություններից հստակ դիրքորոշում է ակնկալում՝ կապված Սերբիայի Ծայրահեղական կուսակցության նախկին առաջնորդ Վոիսլավ Շեշելի հայտարարության հետ: Այս մասին հաղորդում է HRT հեռուստաալիքը:
Նշենք, որ Շեշելը Հաագայից վերադառնալուց հետո Բելգրադում խոսել է խորվաթական տարածքների մասին՝ դրանք համարելով «Մեծ Սերբիայի» մասը: Քաղաքական գործիչը պնդել է, որ այդ տարածքների համար պայքարը շարունակվելու է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ