20:15 , 28 նոյեմբեր, 2014
Ladynews.am-ը գրում է․
Ներկայացնում ենք թոփ 5 լավագույն սանրվածքներն ամանորյա երեկոյի համար, որոնք միաժամանակ անհավանական պարզ են կատարման առումով:
Պարուհու փունջ

Սա շատ տարածված սանրվածք է` զանգվածեղ, մի փոքր անփույթ և այնքան համընդհանուր: Պատրաստման եղանակը. փաթաթեք ձեր մազերը` բարձր պոչով, այնուհետև պտտեք այն իր հիմքի շուրջ, և գեղեցիկ փունջ հավաքեք: Ամրացրեք սանրվածքը գամասեղներով` հնարավորինս մոտ գլքի մաշկին: Որպեսզի փունջը երկար պահպանվի, պատեք ամրացնող ցողով:
Թեթև գանգուրներ

Աստղերի ոճավորող Մարիա Ռոդրիգեսը ծովի ալիքների բոլոր սիրահարներին խորհուրդ է տալիս ամռանը հատուկ սանրվածք կատարել: Տարբերությունն այն է, որ այստեղ անփույթ տեսքի համար ձեզ պետք չէ ծավային ջրի ցող կամ այլ միջոց: Այս սանրվածքի ամբողջ հմայքը թեթև գծերի և ուսերին թափվող գանգուրների մեջ է: Դրա համար ձեզ անհրաժեշտ է արդուկ. մազափնջերը պտտելիս մատներով զգուշությամբ առանձնացրեք դրանք: Ամրակայման և ընդգծման համար կարող եք օգտագործել OSIS+ Dust It ամրակայող փոշի` այն մազերին քսելով արդուկելուց առաջ: Դա սանրվածքը կդարձնի առավել շքեղ, շողացող և ներդաշնակ:
Ցածրադիր փունջ

Համընդհանուր երեկոյան մազափունջ է, որը սազում է ցանկացած կնոջ: Կատարյալ տարբերակ է ամանորյա երեկոյի կամ գործընկերների հետ հավաքույթի համար: Սկզբից մազերը սանրեք դեպի ետ, այնուհետև ազատ հանգույց արեք, ամրացրեք գամասեղներով: Մատների օգնությամբ ձևավորեք դեմքը շրջանակող գեղեցիկ ալիքներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ