Մովսես Երեմյանին կտուգանե՞ն (Photo)


17:06 , 28 նոյեմբեր, 2014

Մովսես Երեմյանին կտուգանե՞ն (Photo)Slaq.am-ը գրում է․

Օրեր առաջ համացանցում հայտնվեց մի լուսանկար, որտեղ դերասան Մովսես Երեմյանը ձեռքին խոցված թռչուն էր պահել: Հաշվի առնելով թռչունի ոչ սովորական լինելը Slaq.am-ը փորձեց ՀՀ բնապահպանության նախարարությունից տեղեկանալ, թե արդյոք լուսանկարում պատկերված թռչունը արծիվ է, եթե ոչ, ապա ի՞նչ է: Բացի այս մեզ հետաքրքրեց նաև, թե այդ թռչունի որսը թույլատրվում է:

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական
տեսչություն պետ Հակոբ Գալստյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրեց, որ նկարում պատկերված թռչունը հավանաբար «ճուռակ» տեսակի է, ինչի համար և ընդհանրապես բոլոր գիշատիչ թռչունների համար ՀՀ բնապահպանության նախարարությունը վերջին 10 տարում որսի թույլտվություն չի տրամադրել ու նշել է.
«Վերոնշյալ թռչունի ապօրինի որսի հետևանքով բնությանը պատճառված վնասն ըստ «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական եվ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետով սահմանված սակագների կազմում է 20.000 դրամ: Սույն արարքը կատարող իրավախախտին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախատեսվում է տուգանք՝ 150-ից 250 հազար դրամի չափով որսագործիքներ բռնագրավումով և որսորդության իրավունքի զրկմամբ մինչև 3 տարի ժամկետով» :

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ