14:32 , 28 նոյեմբեր, 2014
Ռուսաստանցի իրավապահները ձերբակալել են Ուլֆաթ Տագիևին, որը հայտնի է Ռուֆաթ Գյանջինսկի մականունով: Նրան ձերբակալել են Լյուբլինսկի շուկայի համահիմնադիր Էլհամ Ալիեւի եւ կոմերսանտ Իլհամ Ալիեւի սպանության կասկածանքով:
«Տագիեւը հետաքննության տակ է Մոսկվայի հարավ-արեւելքում շուկայի համասեփականատիրոջ սպանության համար: Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ 2013թ. մասնակցել է Դեդ Հասանի սպանությանը: Նա մարդասպանի խորհրդատուն եւ վերահսկողն է եղել», - աղբյուրի խոսքերն է մեջբերում գործակալությունը: